Սպիտակ տան մամլո նոր քարտուղարը խոստացել է երբեք չստել լրագրողներին
13:34
02 Մայիս 2020
870
Սպիտակ տան նոր մամլո քարտուղար Քեյլի Մակինանին հայտարարել է լրագրողներին, որ երբեք նրանց չի խաբի։
Այս մասին հաղորդում է NPR-ը։ Համապատասխան հայտարարությունը մամլո քարտուղարն արել է 2020 թվականի առաջին ճեպազրույցի շրջանակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
«Ես ձեզ երբեք չեմ խաբի»,- ընդգծել է Մակինանին։ Նա նաև հավելել է, որ մտադիր է հետագայում էl ճեպազրույցներ անցկացնել՝ ի տարբերություն իր նախկին գործընկերների։