Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Պիտսբուրգի համալսարանի պաշտոնական կայքը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, սակայն լրատվամիջոցները միայն հիմա են ուշադրություն դարձրել միջադեպին։ NBC News-ը հայտնում է, որ գիտնականը մահացել է ստացած հրազենային վիրավորումումից։
Ըստ հաղորդման, Բին Լյուն ամենայն հավանականությամբ ծանոթ է եղել այն մարդու հետ, ով սպանել է իրեն։ Քննությունը պարզել է, որ գիտնականին սպանել է 46-ամյա Հաու Գուն, ով գիտնականին սպանելուց հետո ինքնասպան է եղել։ Բին Լյուի սպանության պատճառները անհայտ են։ Հայտնի է նաեւ, որ Բին Լյուն հետազոտել է կորոնավիրուսի հատկությունները եւ չափազանց մոտ է եղել կորոնավիրուսի բջջային մեխանիզմների բացահայտմանը։ Պիտսբուրգի համալսարանում հայտարարել են, որ ամեն բան կանեն, որպեսզի ավարտին հասցնեն Բին Լյուի սկսած կարեւոր գիտական հետազոտությունը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ