Բելառուսի առաջնությունում չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
18:07
15 Մայիս 2020
651
Ֆուտբոլի Բելառուսի առաջնության ֆուտբոլիստների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք, հաղորդում է Metaratings-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», ևս երկուսը՝ «Էներգետիկա-ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային։