Ինտերի խաղացողներն ու մարզիչները կորոնավիրուսի թեստ են հանձնել
22:40
17 Մայիս 2020
591
«Ինտերի» մարզիչներն ու խաղացողները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Ակումբում, ըստ պաշտոնական տեղեկատվության, վարակակիրներ չկան:
Թեստեր են հանձնել նաև ակումբի մյուս աշխատակիցները: Նախկինում, թեստեր են հանձնել նաև երկրորդ թիմի խաղացողները: Նրանց մոտ ևս չի հայտնաբերվել վարակակիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
Հիշեցնենք, որ «Ա» սերիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ին: