Թրամփը հակամալարիային դեղամիջոցի կուրս էանցել՝ COVID-19-ի կանխարգելման նպատակով

14:19   23 Մայիս 2020    264

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հակամալարիային դեղ է ընդունել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը նշել է, որ սկսել է հիդրոքսիքլորոխին ընդունել Սպիտակ տանը երկու հոգու մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա 14 օր խմել է դեղը և պատմել է, որ դրա մասին «հիասքանչ և ոգևորված ակնարկներ» է կարդացել: «Ես այնքան եմ հավատում այս դեղին, որ կանխարգելման կուրս եմ անցել»,- նշել է Թրամփը։

Մայիսի 18-ին Թրամփը խոստովանել էր, որ օրական մեկ հաբ հիդրոքսիքլորոխին է ընդունում՝ COVID-19-ի կանխարգելման համար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների շատ փորձագետներ փաստեցին, որ հիդրոքսիքլորոխինի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ապացուցված չէ, և դեղամիջոցն ինքնին կարող է լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները