«Այս ուրբաթ օրվա երկրորդ կեսին Գվատեմալան սկսել է շուրջօրյա պարետային ժամի իրականացումը, որը կտեւի մինչեւ երկուշաբթի՝ փորձելով վերահսկողության տակ վերցնել նոր կորոնավիրուսի տարածումը այն պայմաններում, երբ երկրում կտրուկ աճել է ամեն օր COVID-19-ով վարակման դեպքերի թիվը»,- նշում է Prensa Libre պարբերականը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ COVID-19-ի պատճառով Գվատեմալան մի քանի օրով ցանկացած տեղաշարժման արգելք է սահմանում: Վերջին տեղեկություններով՝ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 2743 դեպք, 51 մարդ մահացել է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գվատեմալա