Հրվ. Կորեայում կորոնավիրուսի խոշորագույն բռնկման կապակցությամբ ձերբակալվել է կրոնական աղանդի 88-ամյա առաջնորդը

19:44   01 Օգոստոս 2020    322

Հարավային Կորեայում կորոնավիրուսի խոշորագույն բռնկման կապակցությամբ ձերբակալվել է կրոնական աղանդի առաջնորդ Լի Ման-Հին, ով ղեկավարում է «Շին-չոնջիի վկայության խորանի տաճարը» աղանդը, հայտնում է BBC News-ը:

Նշվում է, որ վարակվել է աղանդի ավելի քան 5000 անդամ. սա երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի 36 տոկոսն է:

Երկրի իշխանությունները աղանդի առաջնորդին մեղադրում են կազմակերպության անդամների հանդիպումների, ինչպես նաեւ վարակակիրների հետ նրանց հնարավոր շփումների մասին տեղեկությունները թաքցնելուհամար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լին ձերբակալվել է շաբաթ օրը ՝ հետաքննության արդյունքում: Դատարանը հայտարարեց, որ կան ցուցանակներ, որոնք ցույց են տալիս գործով անհրաժեշտ ապացույցների ոչնչացումը:

Հիշեցնենք, որ, վերջին տվյալներով, Հարավային Կորեայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 14336 դեպք: 300 հիվանդ է մահացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները