Ford ընկերությունում բացահայտել են նոր Ford Maverick կոմպակտ պիկապի մանրամասները

20:00   01 Օգոստոս 2020    330

Կոմպակտ Ford Maverick պիկապի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի. նորույթը կլինի չորսդռնանի եւ Ranger-ից մեկ աստիճան ցածր կլինի մոդելային շարքում, գրում է Motor-ը:

«Ֆորդ» ընկերության մատակարարներից մեկի աշխատակիցը թեմատիկ ֆորումին որոշ մանրամասներ է բացահայտել հաջորդ նոր մոդելի վերաբերյալ. ըստ նրա՝ Ford Maverick-ի դեբյուտը կլինի հաջորդ տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պիկապը կլինի չորսդռնանի եւ 60 սմ-ով ավելի կարճ բեռնային պլատֆորմով, քան ավագ Ford Ranger մոդելի դեպքում էր, որի մոտ այն ​155-185 սանտիմետր երկարություն ուներ՝ կախված մոդիֆիկացիայից: Նորույթի արտադրության առաջին լիարժեք տարում Ford-ն ակնկալում է հավաքել Maverick-ի առնվազն 100 հազար օրինակ, ինչը 10 հազարով ավել է, քան 2019 թվականին վաճառված Ranger պիկապների քանակը:

Խնայման նկատառումներից ելնելով՝ Maverick-ի համար բաղադրիչներից շատերը փոխառվելու են Transit Connect van-ից, այդ թվում՝ 165 ձիաուժ 2.0 լիտրանոց չորս մխոց շարժիչը, որը աշխատում է ութ աստիճանավոր ավտոմատ կամ մեխանիկական փոխանցման տուփի հետ տանդեմով: Որպես այլընտրանք՝ Ford-ը Maverick-ի գնորդներին կառաջարկի 1․5 լիտրանոց 184 ձիաուժ հզորությամբ «տուրբո-եռյակը», ինչպես Bronco Sport քրոսովերի դեպքում էր: Կոմպակտ պիկապը հիմնված կլինի ձգված եւ ուժեղացված C2 պլատֆորմի վրա, որը ծանոթ է ներկայիս Focus ընտանիքից եւ Kuga քրոսովերից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ford  


Վերնագիրի այլ պիտակները