Պակիստանի վարչապետը չինական պատվաստանյութով պատվաստվելուց հետո վարակվել է COVID-ով

20:48   21 Մարտ 2021    278

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պատվաստվել է չինական պատվաստանյութով, որից հետո վարակվել է կորոնավիրուսով:

Վարչապետի ազգային առողջապահության, կարգավորման և համակարգման հարցերով հատուկ օգնական Ֆայսալ Սուլթանը Twitter-ի իր էջում գրել է, որ Խանի COVID-19-ի թեստի պատասխանը դրական է և նա ինքնամեկուսացվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պակիստանի վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր մարտի 18-ին՝ չինական պատվաստանյութով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները