ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 30 միլիոնից

12:04   25 Մարտ 2021    270

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 30 միլիոնից:

Համապատասխան տվյալները երեկ ներկայացվել են Ջոն Հոփքինսի համալսարանի կայքում, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա:

Ըստ այդ տվյալների՝ չորեքշաբթի երեկոյան Միացյալ Նահանգներում կար 30 001 245 վարակված: Համավարակի ընթացքում մահացել է ընդհանուր 545 053 մարդ: Երկու ցուցանիշով էլ երկիրը աշխարհում առաջին տեղում է:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի հարուցած հիվանդության բռնկումը գրանցվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել երկրների մեծ մասում: 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն համավարակ էր ճանաչել: Բոլոր երկրներն ու տարածքները ստիպված էին սանիտարա-համաճարակաբանական բնույթի արտակարգ միջոցներ ձեռնարկել, ինչը հանգեցրել է միջազգային տնտեսական խորը ճգնաժամի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները