Զելանդիան դադարեցրել է մուտքը երկիր Հնդկաստանից բոլոր ճանապարհորդների համար՝ առանց բացառության

09:35   08 Ապրիլ 2021    149

Նոր Զելանդիան հինգշաբթի շուրջ երկու շաբաթով ժամանակավորապես դադարեցրել է մուտքը երկիր Հնդկաստանից բոլոր ճանապարհորդների համար, ներառյալ սեփական քաղաքացիները, կորոնավիրուսի դրական դեպքերի մեծ թվի պատճառով, որ հայտնաբերվել են այդ հարավասիական երկրից ժամանողների մոտ:

Հինգշաբթի Նոր Զելանդիան իր սահմանին գրանցել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, որից 17-ը Հնդկաստանից էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ժամանակավորապես դադարեցրել ենք մուտքը երկիր Հնդկաստանից ճանապարհորդների համար»,- հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը Օքլենդում կայացած մամուլի ասուլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները