Ամերիկյան SpaceX-ը կրկին կորցրել է կապն արբանյակների հետ

22:35   12 Հուլիս 2019    345

Ամերիկյան SpaceX տիեզերական ընկերությունը կորցրել է կապը Starlink արբանյակներից 8-ի հետ, որոնք արձակվել են համաշխարհային համացանց ստեղծելու առաքելության շրջանակներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 60 արբանյակներից 8-ը չեն շարժվել նախատեսված ուղղությամբ, այլ տիեզերքում գտնվում են անոմալ գոտում: Դա կարող է նշանակել, որ ընկերությունը կորցրել է արբանյակներին:

Ավելի վաղ նշվում էր, որ SpaceX տիեզերական ընկերությունը կորցրել էր կապն արբանյակներից երեքի հետ, սակայն հույս էին հայտնել, որ «չշփվող եռյակը» դեռևս կպտտվի Երկրի շուրջը, իսկ ժամանակի հետ կիջնի ավելի ցածր տարածության վրա և կայրվի մթնոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները