Երիտասարդ երկրպագուն դեմքի վնասվածք է ստացել՝ փորձելով ստանալ Սալահի ինքնագիրը

18:36   11 Օգոստոս 2019    519

«Լիվերպուլի» 11-ամյա երկրպագու Լուի Ֆաուլերը քթի կոտրվածք է ստացել եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահի ինքնագիր ստանալու փորձի ժամանակ, հաղորդում Է Sky Sports-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ տղան և նրա եղբայրը՝ Իսահակը, վազել են հարձակվողի մեքենայի հետևից։ Լուին չի նկատել լապտերի սյունը և բախվելովվ՝ քթի վնասվածք է ստացել:

Սալահը նկատելով ինչ է տեղի ունեցել երեխայի հետ, կանգնեցրել է մեքենան և մոտեցել երեխաներին: Չնայած տեղի ունեցածին՝ եղբայրները նկարվել են ֆուտբոլիստի հետ:

27-ամյա Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Անգլիական ակումբի կազմում եգիպտացին անցկացրել է 106 հանդիպում, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 30 արդյունավետ փոխանցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սալահ   Լիվերպուլ  


Վերնագիրի այլ պիտակները