Թուրքիայում կպայքարեն տեխնոկախվածության դեմ

21:47   18 Օգոստոս 2019    568

Թուրքիայում մշակել են 5-ամյա ծրագիր տեխնոլոգիական կախվածության դեմ պայքարի մասին, հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստել է ինտերնետային եւ առցանց մոլեխաղերի կախվածության դեմ պայքարի մանրամասն ծրագիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործողությունների պլանը բաժանված է երեք կատեգորիայի. «տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի եւ սոցիալական ցանցերի անվտանգ ու արդյունավետ օգտագործում եւ դրանց չափազանց շատ եւ վնասակար կիրառման կանխարգելում», «միջոցառումների անցկացում համացացնում մոլեխաղերից կախվածությունը կանխելու դեմ», «խորհրդատվական, թերապեւտիկ եւ վերականգնողական ծառայությունների զարգացում եւ տարածում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները