Տիտղոսային մենամարտում Նուրմագոմեդովը վաղաժամ հաղթանակ տոնեց Պորյեի նկատմամբ

09:13   08 Սեպտեմբեր 2019    476

Աբու Դաբիում ավարտվեց UFC 242 խառը մենամարտերի մրցաշարը:

Կենտրոնական իրադարձությունը թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի դափնեկիր Դասթին Պորյեի հանդիպումն էր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մենամարտն անցավ ռուս բռնցքամարտիկի ակնհայտ առավելությամբ: Արդեն երկրորդ ռաունդում նա երկու անգամ թեյքդաուն արեց, փորձեց խեղդող հնարքներ կատարել: Երկրորդ ռաունդի առաջին րոպեին Դասթինին հաջողվեց մի քանի կոշտ հարված հասցնել Նուրմագոմեդովին, բայց վերջինս ևս մեկ թեյքդաուն արեց:

Երրորդ ռաունդում Խաբիբին հաջողվեց կոտրել Պորյեի դիմադրությունը և վաղաժամ հաղթանակ տանել՝ կիրառելով խեղդող հնարք: Այդպիսով, Նուրմագոմեդովը երկրորդ անգամ բարեհաջող պաշտպանեց տիտղոսը և երկարաձգեց հաղթական շարքը՝ հասցնելով 28 մենամարտի:

Իսկ ահա ամերիկացի Դասթին Պորյեն զրկվեց ժամանակավոր չեմպիոնի գոտուց: Դասթինը 2016-ից ի վեր առաջին պարտությունը կրեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նուրմագոմեդով   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները