Յուրգեն Կլոպը չի կարող ասել դա, բայց ես կարող եմ․ Մոուրինյո

21:59   10 Նոյեմբեր 2019    629

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանն ընդառաջ։

«Յուրգենը չի կարող ասել դա, բայց ես կարող եմ։ Եթե «Լիվերպուլը» հաղթի այսօր, ես կարծում եմ, որ նրանք կհաղթեն Պրեմիեր լիգան»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոուրինյո   Սպորտ  


Վերնագիրի այլ պիտակները