ԵԱՀԿ-ը դիտարկում կանցկացնի զորքերի շփման գծում

09:53   15 Հունվար 2020    585

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 16-ին մշտադիտարկում կանցկացվի Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում՝ Ադրբեջանի Աղդամի շրջանի ուղղությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Սայմոն Թիլերը և Մարտին Շուստերը:

Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական հողերից, դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադի Պատրիկան և Միխայիլ Օլարուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները