Amazon-ի ղեկավարը 1 մլրդ դոլարի ներդրում է կատարում Հնդկաստանում փոքր բիզնեսի թվայնացման մեջ

20:44   16 Հունվար 2020    524

Amazon.com Inc ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 մլրդ դոլարի ներդրում է կատարում Հնդկաստանում փոքր եւ միջին բիզնեսի թվայնացման մեջ եւ հույս ունի 2025 թվականին արտահանել 10 մլրդ դոլարի հնդկական ապրանք, հայտնում է Reuters-ը:

Բեզոսը Նյու Դելիում իր ելույթի ժամանակ հայտարարել է նաեւ, որ իր զգացողությամբ 21-րդ դարը դառնում է «հնդկական դար»: «Դինամիկություն, էներգիա... աճ: Այս երկրում ինչ-որ առանձնահատուկ բան կա, եւ դա ժողովրդավարությունն է»,- ասել է Բեզոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերությունն արդեն 5,5 մլրդ դոլարի հնդկական ներդրումներ է կատարել եւ այս երկիրը դիտարկում է որպես առանցքային աճի շուկա:

Հնդկաստան Բեզոսի այցն, այդուհանդերձ, մթագնվել է իր ընկերության դեմ բողոքի զանգվածային ակցիաներով. փոքր բիզնեսի սեփականատերերը Amazon-ին մեղադրում են իրենց շուկայից դուրս մղելու մեջ՝ կտրուկ էժանացած ապրանքներ առաջարկելով եւ իր պլատֆորմում խոշոր բիզնեսի խրախուսմամբ:

Amazon-ը հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները