Եվրոպական երկրները միջուկային գործարքը «ծախեցին» Թրամփի զիջումների դիմաց. Զարիֆ

14:25   16 Հունվար 2020    603

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԳՀՀԾ) «մնացորդները ծախեցին» եվրոպական ավտոմոբիլների վրա մաքսատուրքեր չսահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստման դիմաց:

ԱԳ նախարարն այսպես Է մեկնաբանել The Washington Post թերթի համապատասխան հրապարակումը: «Եվրաեռյակը» ԳՀՀԾ-ի մնացորդները ծախեց Թրամփի նոր մաքսատուրքերից խուսափելու դիմաց: Այդպես չի լինի, բարեկամնե՛ր: Դուք միայն գրգռում եք նրա ախորժակը «…» Եթե դուք ցանկանում եք վաճառել ձեր ազնվությունը, ուրեմն՝ առաջ: Բայց բարձր բարոյականության եւ իրավաբանական հիմնավորումների մասին մի խոսեք, դուք դրանք չունեք»,-գրել Է Զարիֆը Twitter-ի իր Էջում:

The Washington Post-ը հունվարի 15-ին, վկայակոչելով աղբյուրներ, պնդել Է, որ Թրամփը Փարզին, Լոնդոնին եւ Բեռլինին սպառնում Էր 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, եթե նրանք Իրանին չմեղադրեն ԳՀՀԾ-ն խախտելու մեջ: Հրատարակության տվյալներով՝ նախազգուշացումն արվել Է այն բանից մեկ շաբաթ առաջ, երբ նշված երկրները գործարկեցին միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը: Թերթի աղբյուրներից մեկն ԱՄՆ-ի այդ քայլը որակել Է «շորթում»:

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները