Կանադան միացել է Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննությանը

14:31   16 Հունվար 2020    255

Կանադացի մասնագետները ժամանել են Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայր, նրանք մտադիր են մասնակցել սեւ արկղերի վերծանմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կանադայի ներկայացուցիչներն այցելել են Իրանում ուկրաինական «Բոինգի» կործանման վայր, որի հետեւանքով զոհվել է 57 կանադացի քաղաքացի, եւ շուտով կզբաղվեն ինքնաթիռի բեկորների ուսումնասիրմամբ»,- մեջբերում է «Ամերիկայի ձայնը» Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գառնոյի խոսքը: Նախարարն ասել է, որ Իրանը մուտքի այցագրեր է տվել Կանադայի պատվիրակությանը: Դրա կազմի մեջ մտել է երկու մասնագետ Տրանսպորտային անվտանգության խորհրդից:

«Նրանք այցելել են աղետի վայր… Այսօր երկու քննիչները կուսումնասիրեն բեկորները»,- ասել է Գառնոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսում: Նախարարն ընդգծել է, որ Կանադայի ներկայացուցիչներն առայժմ հնարավորություն չունեն աշխատելու սեւ արկղերով: «Թեհրանն առայժմ կանադացիներին ինքնաթիռի սեւ արկղերին ծանոթանալու հնարավորություն չի տրամադրել… Այն, ինչ ասեցին իրանցիները, մեզ կթույլատրվի մասնակցել ոչ միայն սեւ արկղերի վերծանմանը, այլեւ դրանց վերլուծությանը»,- հայտարարել է Գառնոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները