Թրամփն Էրդողանի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

14:40   16 Հունվար 2020    510

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Լիբիայում և Իրանում տիրող իրավիճակը, ներառյալ ուկրաինական ինքնաթիռի կործանումը, հայտարարել է Սպիտակ տունը՝ երկու առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր (չորեքշաբթի), նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու առաջնորդներ քննարկել են Սիրիայում անվտանգության իրավիճակը, Լիբիայում բողոքի ցույցերը, Իրանում խոցված ուկրաինական միջազգային ավիաուղիների PS752 օդանավի դեպքը» - լրագրողներին հայտնել է Թրամփի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ?Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները