ԱՄՆ-ում առաջին անգամ մահմեդական կինն անցել է զինվորական ծառայության

15:04   16 Հունվար 2020    236

ԱՄՆ Զինված ուժերում պատմական իրադարձություն է տեղի ունեցել․ այդ երկրի ռազմաօդային ուժերում առաջին անգամ ծառայության է անցել մահմեդական կինը, որպես կապելլան։

Սալիհա Ջաբինն առաջին կինն է, ով պաշտոնապես նշանակվել է որպես կապելլան։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Task&Purpose-ը։ Սալիհան ծնունդով Հնդկաստանից է։ 14 տարի առաջ նա որպես ուսանողուհի տեղափոխվել է ԱՄՆ։

Ժամանակի ընթացքում որոշել է հետեւել եղբոր օրինակին եւ մտնել զինված ուժեր։ Սկսել աշխատել ռազմական հոսպիտալներից մեկում, որտեղ էլ առաջին անգամ առնչվել է կրոնական թեմաներով զրույցների։ Ավելի ուշ ստացել է աստվածաբանական կրթություն եւ դարձել բանակում կրոնական քարոզչի թեկնածու, ապա նշանակվել որպես կապելլան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները