Toyota-ն շուրջ 400 մլն դոլար կներդնի թռչող տաքսիների տեխնոլոգիաների զարգացման գործում

15:28   16 Հունվար 2020    291

Toyota ճապոնական խոշորագույն ավտոմոբիլային կորպորացիան 394 մլն դոլար կներդնի Joby Aviation ամերիկյան ընկերությունում, որն զբաղվում է թռչող փոխադրամիջոցների մշակմամբ ու արտադրությամբ՝ դրանք որպես տաքսի օգտագործելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է ճապոնական կոնցեռնի՝ հունվարի 16-ին տարածված հայտարարության մեջ:

«Օդային փոխադրումները եղել են Toyota-ի երկարաժամկետ նպատակը: Առայժմ մենք շարունակում ենք մեր աշխատանքն ավտոմոբիլային բիզնեսում, ներկայիս համաձայնագիրը մեզ թույլ է տալիս հայացքն ուղղել դեպի երկինք: Մենք մտադիր ենք օդային փոխադրումների խնդիրը լուծել Joby-ի հետ միասին եւ զարգացնել ներուժը տրանսպորտի ոլորտում վերափոխումների համար»,-նշել է Toyota-ի նախագահ Ակիո Տոյեդան:

Երկու ընկերությունները մտադիր են զարգացնել թռչող տաքսիների տեխնոլոգիաները՝ հետագա զանգվածային արտադրության նպատակով: Համագործակցության ավելի կոնկրետ պլանների մասին կողմերը կհայտարարեն ավելի ուշ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները