Պուտինը հունվարի 16-ին կհանդիպի սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ

15:35   16 Հունվար 2020    327

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող աշխատանքային խմբի անդամների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը հստակեցրել է, որ առաջին աշխատանքային խորհրդակցությունը տեղի կունենա հունվարի 17-ին, իսկ այսօր տեղի կունենա հիմնադիր նիստը:

Աշխատանքային խմբում ներառված է 75 մարդ: Խմբի համանախագահներ են նշանակվել Անդրեյ Կլիշասը, Պետդումայի պետականաշինության և օրենսդրական հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թալիա Խաբրիևան, որը նաև Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի տնօրենն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները