Իրանն ավելի մեծ ծավալներով Է ուրան հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը. Ռոհանի

16:02   16 Հունվար 2020    337

Իրանը ներկայում ուրանը հարստացնում Է ավելի մեծ ծավալներով, քան 2015 թվականին միջուկային գործարքը կնքելուց առաջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 16-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր մենք ամեն օր ուրան ավելի շատ ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքը կնքելը»,-Ռոհանիի խոսքը մեջբերել Է ILNA գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ վարվեց, որ դուրս չեկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»: «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ-ի պատժամիջոցները, եւ դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,-նշել Է Ռոհանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները