Տիմոշենկոն Զելենսկուն կոչ է արել հեռանալ սկանդալային ձայնագրությունների հրապարակումից հետո

16:39   16 Հունվար 2020    567

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա ամբողջ թիմը, այդ թվում՝ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, պետք է դադարեցնեն կատարել իրենց պարտականությունները զանգվածային լրատվամիջոցներում իբր փակ խորհրդակցությունից ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ կառավարության ղեկավարն իրեն եւ Զելենսկուն «տգետներ» է անվանել տնտեսության բնագավառում:

Հունվարի 16-ին Գերագույն ռադայի կողասրահներում այս կարծիքն է հայտնել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

«Այդ ամբոջ իշխանությունը պետք է հեռացնել՝ անձեռնհաս նախագահից մինչեւ յուրաքանչյուր անձեռնհաս պաշտոնյան, որոնց նա բերել է»,- ասել է Տիմոշենկոն լրագրողներին՝ մեկնաբանելով Գոնչարուկի «գաղտնալսման» հետ կապված սկանդալը:

Տիմոշենկոն կարծում է, որ նման ձայնագրությունները «բացում են ուկրաինական հասարակության աչքերը»: Ըստ որում «Բատկիվշչինայի» առաջնորդը զարմանք չի հայտնել նման ձայնագրությունների գոյության առնչությամբ, քանի որ, նրա խոսքով՝ ընդդիմությունը եւ Զելենսկու հակառակորդները վաղուց են պնդում, որ վերջին ընտրարշավի ընթացքում ուկրաինացիներն «անգրագետ քաղաքական գործիչների են ընտրել»:

Նրա խոսքով՝ հրապարակված ձայնագրություններն ապացուցում են, որ Ուկրաինան գտնվում է արտաքին կառավարման ներքո: «Երբ իրենք են իրենց մասին այդպես ասում, երբ վարչապետն ասում է, թե տնտեսությունից բան չի հասկանում, դա նշանակում է, որ (…) ինչ-որ մեկը դրսից նրանց ասում է, թե ինչ անեն»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները