ԱՄՆ-ի հեռանալով Մերձավոր Արևելքում կդադարեն անարխան ու երկպառակությունները. Մոհամադ Բաղերի

17:07   16 Հունվար 2020    298

Մերձավոր Արեւելքում անարխիան եւ երկպառակությունները կավարտվեն այն բանից հետո, երբ տարածաշրջանից հեռանան ԱՄՆ-ի զինված ուժերը:

Հունվարի 16-ին այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին Թուրքիայի աշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցությունների ընթացքում։

«Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո կվերացվի անարխիայի եւ բոլոր երկպառակությունների արմատը»,- մեջբերում է անում իրանցի զինվորականի խոսքից Ֆարս գործակալությունը: Նա հավելել է, որ «Իրանը շահագրգռված չէ էսկալացիայի հարցում, բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի»:

Բաղերիի խոսքով՝ «ամերիկացիների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը վախկոտ էր, անմարդկային եւ խախտեց բոլոր միջազգային նորմաները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները