Microsoft-ը գործարկել Է Edge Chromium բրաուզերը Windows-ի եւ MacOS-ի համար

22:27   16 Հունվար 2020    523

Microsoft-ն ավելի քան 90 լեզուներով հայտարարել Է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium շարժակով Edge բրաուզերի գործարկման մասին:

Նորացումը նաեւ վերաբերելու Է Android-ով եւ iOS-ով աշխատող շարժական տարբերակի օգտատերերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հանգուցային նորույթների թվում Microsoft-ը նշում Է վերահսկումը կանխելու գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգաբերումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային վիդեոյին օժանդակումը, աջակցությունն ընդլայնված Chrome-ին եւ այլն:

Edge-ը կարելի Է ինքնուրույն ներբեռնել պաշտոնական կայքից, կամ սպասել Windows 10-ի ավտոմատ նորացմանը:

Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Microsoft ընկերությունն իր կայքում հայտնել Է, որ դադարեցնում Է Windows 7 գործառական համակարգի տեխնիկական օժանդակումը եւ նորացումը:

Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները