Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատավճռին կսպասի բանտում

17:46   16 Հունվար 2020    591

Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի տակ Է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար եւ «Հաղթած Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Օկրուաշվիլիին ձերբակալել են 2019 թվականի հուլիսի 25-ին՝ հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի վրա գրոհի փորձ կատարելու ժամանակ բռնի գործողություններ կազմակերպելու, ղեկավարելու եւ դրանց մասնակցելու մեղադրանքով: Դատարանը հետաքննության ընթացքում քաղաքական գործչին ուղարկել Էր նախնական կալանքի: Մեղքը հաստատվելու դեպքում Օկրուաշվիլիին սպառնում Է վեցից մինչեւ ինը տարվա ազատազրկում:

Հունվարի 16-ին կայացած դատավարության ընթացքում հարցաքննել են մեղադրանքի երկու վկաների՝ երկու քննիչների եւ ՆԳ նախարարության մամուլի ծառայության մեկ աշխատակցի:
Մեղադրյալն ինքը ներկա չի եղել նիստին:

Դատավարության ժամանակ նաեւ քննվել Է Օկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոցի հարցը, սակայն դատարանն այն թողել Է առանց փոփոխության:

Հունիսի 20-ի բողոքի ակցիան վերաճել Էր անկարգությունների, ցուցարարները խորհրդարանի վրա գրոհելու փորձ Էին ձեռնարկել: Ոստիկանությունը կիրառել Էր արտասվաբեր գազ եւ ռետինե գնդակներ: Այդ գիշեր տուժել Էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները