Լիբանանում 35 մարդ է տուժել ցուցարարների և ոստիկանների բախումից

19:53   16 Հունվար 2020    348

Լիբանանում այսօր ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախում է տեղի ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց։ Տուժել է մի քանի տասնյակ մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Լիբանանի Կարմիր խաչը։

Բախումից հետո Կարմիր խաչը 10 մարդու օգնություն է ցույց տվել տեղում, իսկ ևս 35 տուժածի ստիպված են եղել տեղափոխվել բժշկական հաստատություններ։

Ցուցարարների և ոստիկանների բախումը եղել է այն բանի պատճառով, որ ցուցարարները հավաքվել են ոստիկանության շենքի առաջ՝ իրենց ձերբակալված համակիրներին ազատելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները