Պուտինը Մեդվեդեւին նշանակեց ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ

17:59   16 Հունվար 2020    271

Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու մասին:

Դրանում ասված Է, որ այդ պաշտոնում նշանակված Է Դմիտրի Մեդվեդեւը: Փաստաթուղթը հրապարակված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրամանագիրը փոփոխություններ Է մտցնում պետական պաշտոնների հանրագումարային ցանկում եւ Անվտանգության խորհրդի մասին դրույթում: Խորհրդի փոխնախագահը համարվելու Է ԱԽ-ի մշտական անդամներից մեկը:

Հրամանագիրն ուժի մեջ Է մտել ստորագրման օրվանից: Փաստաթուղթը հրապարակվել Է այն բանից հետո, երբ Պետդուման հավանություն տվեց Միխայիլ Միշուստինին՝ դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավարին, վարչապետ նշանակելուն:

ՌԴ նախագահը խոստացել Էր սահմանել այդ պաշտոնը եւ այն Մեդվեդեւին առաջարկել հունվարի 15-ին, երբ նա հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:

Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահն Է, Մեդվեդեւն ավելի վաղ խորհրդի մշտական անդամների թվում Էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները