Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ կնքել է պատմության «մեծագույն գործարքներից մեկը»

20:36   16 Հունվար 2020    353

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ստորագրած համաձայնագիրը երկկողմ առևտրային վեճերի կարգավորման գործարքի առաջին փուլի մասին «երբևէ կնքված մեծագույն գործարքներից մեկն է»:

«Երբևէ կնքված մեծագույն գործարքներից մեկն է: Այն լավ է Չինաստանի և մեր երկարաժամկետ հարաբերությունների համար: 250 մլրդ դոլարը կվերադառնա մեր երկիր, և մենք հիմա հոյակապ դիրքորոշում ունենք առևտրային համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցություններ սկսելու համար: ԱՄՆ պատմության մեջ երբեք նման բան չի եղել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ վերոնշյալ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում հունվարի 15-ին: Փաստաթուղթը ստորագրել են Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները