Louis Vuitton-ը գնել է աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկը

21:14   20 Հունվար 2020    406

Ֆրանսիայի Louis Vuitton նորաձևության տունը դարձել է 1758 կարատ քաշով, աշխարհի ամենախոշոր ալմաստներից մեկի գնորդը:

Անցյալ տարվա ապրիլին Lucara Diamond Corp.-ը հայտարարել է Բոտսվանայում 1758 կարատ քաշով մուգ գույնի խոշոր ալմաստ արդյունահանելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության տվյալներով՝ այդ չվնասված քարն ամենախոշորներից մեկն է մարդկության պատմության մեջ և ամենախոշոր ալմաստը, որն այսօրվա դրությամբ արդյունահանվել է Բոտսվանայում: Ալմաստը կշռում է մոտավորապես 352 գրամ, այն դասվել է «հարակնագործական» քարերի կատեգորիային:

Louis Vuitton աշխարհահռչակ ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Բյորքին հրաժարվել է նշել ձեռքբերման գինը, սակայն հայտնել է, որ այն «միլիոններ» է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները