Ավստրալիայի իշխանությունները լրացուցիչ ավելի քան 40 մլն դոլար կտրամադրեն հրդեհներից տուժածներին

21:35   16 Հունվար 2020    458

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտնել է անտառային հրդեհների հետեւանքով տուժածների համար պետական օժանդակության լրացուցիչ միջոցների մասին:

Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ավելի քան 58 միլիոն ավստրալական դոլարի չափով ֆինանսավորման լրացուցիչ փաթեթը խթան կդառնա անտառային հրդեհների հետեւանքով տուժած քաղաքների եւ համայնքների համար: Մենք հուսով ենք, որ այս օժանդակումը տասնյակ հազարավոր մարդկանց կօգնի դիմանալու առաջիկա օրերին ու շաբաթներին»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները