Վրաստանում դատական ​​համակարգի և խորհրդարանի գործունեության գնահատականները վատացել են

10:45   17 Հունվար 2020    262

Վրաստանի ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 44 տոկոսը վրացական բանակի գործունեությունը գնահատում է լավ, 8 տոկոսը՝ շատ լավ, 31 տոկոսը՝ միջին, 9 տոկոսը՝ վատ:

Հետազոտության համաձայն ՝ Ուղղափառ եկեղեցին հաստատությունների գնահատման մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը. 13 տոկոսը եկեղեցու գործունեությունը գնահատել է լավ, 37 տոկոսը՝ շատ լավ, 25 տոկոսը՝ միջին և 10 տոկոսը՝ վատ:

Ըստ հետազոտողների՝ դատական ​​համակարգի և խորհրդարանի գործունեության գնահատականները վատացել են․ դրական է գնահատել 9 տոկոսը, վատ՝ 31 տոկոսը, շատ վատ՝ 14-ը:

Խորհրդարանի գործունեությունը հարցվածների միայն 43 տոկոսն է գնահատել լավ, շատ լավ և միջին։ 57 տոկոսն այն գնահատել է վատ և շատ վատ /40- 17 հարաբերակցությամբ/:

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ բանակի և ոստիկանության գործունեության գնահատումը կայուն է: Անցյալ հինգ տարվա ընթացքում եկեղեցու դրական գնահատականը նվազել է՝ կանգ առնելով միջինի և վատի միջև: Այն վարկանիծով զիջում է բանակին:

Ուսումնասիրություններն իրականացվել են 2019 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ը, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ գրավյալ տարածքների)՝ հարցազրույցների միջոցով, որոնց մասնակցել է 2.180 մարդ:

NDI-ի հետազոտությունը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից: Հարցումներն իրականացնում է CRRC-Georgia-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները