Մակրոնը հայտնել Է Մերձավոր Արեւելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին

10:58   17 Հունվար 2020    278

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք ծավալված են Մերձավոր Արեւելքում ԴԱԻՇ խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մերձավոր Արեւելքում եւ Միջին Արեւելքում, տարածաշրջանի փոփոխություններին հակառակ, մեր ուժերը շարունակում են ԴԱԻՇ-ի դեմ գործողությունը… Ռեկորդային կարճ ժամանակում մենք Արաբական թերակղզում եւ Պարսից ծոցում տեղաբաշխել ենք «Յագուար» հատուկ ստորաբաժանումները»,- գրել Է Մակրոնը Twitter-ում:

Ավելի վաղ Մակրոնը հայտնել Էր Միջերկրական ծով ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վերադառնալու մասին՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները