ԱՄՆ-ը ինքնաթիռ Է ուղարկել Ճապոնիա՝ հսկելու միջուկային փորձարկումներից աղտոտումները

11:06   17 Հունվար 2020    431

Միացյալ Նահանգները Ճապոնիայի Օկինավա կղզում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Քադենա ավիաբազա Է ուղարկել WC-135W Constant Phoenix ռադիոտեխնիկական ապահովման ինքնաթիռը, որն ապահովում Է միջուկային զենքի փորձարկումների առաջացրած աղտոտումների հայտնաբերումն ու նույնականացումը:

Հունվարի 17-ին այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Aircraft Spots ծառայությունը, որը հետեւում Է օդուժի թռիչքներին:

Ինչպես ենթադրում Է Yonhap գործակալությունը, այդ ինքնաթիռի Ճապոնիա ժամանումն ԱՄՆ-ի քայլն Է միջուկային ոլորտում ԿԺԴՀ-ի գործունեության հսկման ուժեղացման ուղղությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները