Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել

11:32   17 Հունվար 2020    265

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմը փոփոխելու մասին, որը հաստատվել էր ՌԴ նախագահի` 2012 թվականի մայիսի 25-ի № 715 հրամանագրով», ասվում է հինգշաբթի երեկոյան Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություն մտցնել` որպես մշտական անդամ ներառելով Մ. Վ. Միշուստինին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարին»,- մասնավորապես ասվում է փաստաթղթում:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, նշվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միշուստին  


Վերնագիրի այլ պիտակները