Էր Ռիադը Վաշինգտոնին առաջին 500 միլիոն դոլարն է վճարել թագավորությունում զորքերի տեղակայման համար

12:15   17 Հունվար 2020    240

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ԱՄՆ-ին մոտ 500 միլիոն դոլար են վճարել այդ երկրում ամերիկյան զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման և տեղակայման ծախսերի փոխհատուցման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռեբեկա Ռեբարիխը հայտել է CNN հեռուստաալիքին:

Վերջինիս դիմել էին հունվարի 10-ին հրապարակաված նախագահ Դոնալդ Թրամփի` Fox News հեռուստաալիքին տված հարցազրուցի մանրամասների ներկայացման համար: Թրամփը դեռ այդ ժամանակ հայտնել էր, որ ԱՄՆ-ն հնարավորություն ունի Իրաքից փոխհատուցում ստանալ ռազմաբազաների և Բաղդադում դեսպանության կառուցման համար` այդ երկրից զորքը դուրս բերելու դեպքում: Սպիտակ տան ղեկավարը որպես նման մոտեցման օրինակ է բերել Էր Ռիադի հետ ռազմական համագործակցությունը:

«Մենք զորքեր ենք ուղարկել Սաուդյան Արաբիա, որը մեզ դրա համար վճարել է: Նրանք արդեն բանկում 1 միլիարդ դոլարի ավանդ են ներդրել»,- ասել է երկրի ղեկավարը:

«Գործընկերների մասնաբաժինների մեծացման մասին ԱՄՆ նախագահի վերջին խոսքերի համաձայն` Պենտագոնը համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և թշնամանքը ցրելու համար նախատեսված վայրերի համար ծախսերի բաժանման հարցում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները համաձայնել են օգնել մարել այդ գործողություննրի արժեքը և առաջին վճարումն են արել»,- տեղեկացրել է Ռեբարիխը, որի խոսքով` 2019 թվականի դեկտեմբերին կատարված առաջին վճարման չափը կազմել է մոտ 500 միլիոն դոլար:

Պենտագոնն անցյալ տարվա հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է ուղարկում լրացուցիչ 3000 զինծառայող, կործանիչներ, Patriot զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ:

ԱՄՆ վարչակազմը նման որոշում ընդունել է սեպտեմբերի 14-ի գիշերը սաուդյան Saudi Aramco ազգային նավթային ընկերության երկու ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերով կատարված հարձակումներից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Անսար Ալլահ» եմենական շարժումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները