ԱՄՆ-ում պաշտոնապես տրվել է Թրամփի իմփիչմենթի գործընթացի մեկնարկը

13:05   17 Հունվար 2020    323

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի և սենատորների երդմնակալությունից հետո տրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի մեկնարկը:

Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, նախօրեին քվեարկել է իմփիչմենթի քննությունը Սենատին փոխանցելու օգտին: ԱՄՆ նախագահին մեղադրում են լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքին խոչընդելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատավարության ընթացքում սենատորները հանդես կգան ատենակալների դերում, կոնգրեսականների խումբը` մեղադրողի դերում, իսկ Ռոբերտսը` դատավորի: Նախագահի մեղավորությունը կորոշեն սենատորները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին մեղադրական հոդվածները նրա իմփիչմենթի գործընթացի շրջանակներում հինգշաբթի օրը պաշտոնապես փոխանցվել էին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատին՝ Սենատին: Առաջին նիստը տեղի կունենա հունվարի 21-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները