Գվատեմալայի նախագահը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ

13:37   17 Հունվար 2020    295

Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին կատարել է խոստումն ու խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ:

«Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է, որ միակ մարդը, ով մնում է Վենեսուելայի դեսպանատանը, լքի այն: Մենք դադարեցնում ենք հարաբերությունները Վենեսուելայի կառավարության հետ: Կփակենք նաև դեսպանատունը»,- գործակալությունը մեջբերում է նախագահի խոսքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի սկզբին Ջամատեին հայտարարել էր, որ կխզի հարաբերությունները Վենեսուելայի հետ 2020-ի հունվարին` իր երդմնակալության արարողությունից հետո: Այն տեղի է ունեցել հունվարի 14-ին: Ջամատեին հաղթել էր նախագահի ընտրությունների երկրորդ փուլում՝ 2019-ի օգոստոսի 11-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները