ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարները ուզում են խուսափել հրապարակային լսումներից, որպեսզի չզայրացնեն Թրամփին

14:07   17 Հունվար 2020    316

Ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները ուզում են խուսափել հրապարակային լսումներից, որպեսզի չզայրացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Politico-ն։

Ամեն տարի ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը եւ ԿՀՎ, ՀԴԲ, ԱԱԳ ու այլ հատուկ ծառայությունները հաշվետվություններ են ներկայացնում գլոբալ սպառնալիքների մասին , որոնց բախվում է ԱՄՆ-ը, ընդ որում՝ լսումների մի մասն անցնում է հրապարակային, իսկ մյուս մասը՝ փակ դռների հետեւում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս տարի «ԱՄՆ հետախուզական հանրությունը փորձում է Պալատի եւ Սենատի օրենսդիրներին համոզել հրաժարվել հրապարակային մասից», որպեսզի գերատեսչությունների ղեկավարները «հանդես չգան որպես նախագահի հետ չհամաձայնվողներ կարեւոր հարցերում», ինչպիսին է Իրանը, Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ տարի եւ հարուցեց Թրամփի ցասումը, գրում է կայքը։

Սպասվում է, որ օրենսդիրները, հատկապես Սենատում, կմերժեն այդ խնդրանքը, քանի որ մինչ այժմ այդ հարցը քննարկվել է անձնակազմի մակարդակով։

Անցյալ տարի Սենատում լսումների ժամանակ հատուկ ծառայությունների ղեկավարները հետախուզական տվյալներ էին ներկայացրել ԻԳԻԼ-ի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային հավակնությունների մասին, որոնք չէին համապատասխանել Թրամփի հայտարարություններին, եւ նախագահը նրանց Twitter-ում «պասիվ» ու «միամիտ» էր անվանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները