Մասքը ողբերգություն է որակել NASA-ի կողմից ստեղծվող SLS գերծանր հրթիռը

15:16   17 Հունվար 2020    284

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը ողբերգություն է համարում դեպի Լուսին թռիչքների համար NASA-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի տանող հրթիռը՝ դրա մեջ բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով:

«SLS-ի հիմնարար խնդիրն այն է, որ այն բազմակի օգտագործման չԷ: Դա նշանակում է, որ մեկ միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում է յուրաքանչյուր արձակմամբ: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գել է նա Twitter-ում:

Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակման Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկներ (երկու կողային եւ մեկ կենտրոնական), որոնք խնդրի կատարումից հետո վերադառնում են Երկիր:

Սկզբնապես SLS հրթիռի առաջին մեկնարկը պլանավորվել էր 2017 թվականին: Մշակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել է 2020 – 2021 թվականներ: Դրա ընթացքում պլանավորվում է արձակել Orion անօդաչու տիզերանավը Լուսնի շուրջը թռիչք կատարելու համար:

2022 թվականին նախատեսված Է SLS-ով Orion տիեզերանավ ուղարկել Լուսնի շրջաթիռ կատարելու համար, 2024 թվականին՝ եւս մեկ Orion տիեզերանավ՝ Լուսնի մակերեւույթի վրա երկու աստղանավորդների իջեցնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասք  


Վերնագիրի այլ պիտակները