«Սպասեք եզրափակիչ սերիային»․ Վրաստանի վարչապետը՝ իր հրաժարականին վերաբերող լուրերի մասին

15:50   17 Հունվար 2020    260

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր պատասխանել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ ինքը հրաժարական է տալու։

Գախարիան որևէ կոնկրետ բան չի ասել այդ կապակցությամբ։

«Սպասեք եզրափակիչ սերիային։ Կառավարության նիստ կլինի, իսկ ես փոքր-ինչ շտապում եմ»,- լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ասել է նա։

Գախարիան, հիշեցնենք, վարչապետ է նշանակվել 4 ամիս առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին։ Դրան նախորդել էին Վրաստանում անցկացված զանգվածային ցույցերը։ Գախարիան իշխող թիմի ներկայացուցիչ է, մինչ վարչապետ դառնալը նա երկրի ներքին գործերի նախարարն էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները