Արդեն երկրորդ օրն է՝ Ավստրալիայում անձրևում է

15:59   17 Հունվար 2020    294

Հորդառատ անձրևներն արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Ավստրալիայում, և օգնում են մարել հրդեհները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հորդառատ անձրևները երկրորդ օրն է, ինչ տեղում են Ավստրալիայի արևելյան մասում և դրանով իսկ օգնում մարել անտառային լայնածավալ հրդեհները, որոնք շարունակվում են արդեն մեկ ամսից ավելի: Այնուամենայնիվ, տասնյակ հրդեհներ շարունակում են գոյություն ունենալ»,- ասվում է հրապարակման մեջ:

Այնուամենայնիվ, Նոր Հարավային Ուելսում դեռևս կան մոտ 30 հրդեհային օջախներ:

Ավստրալացիներն ուրախանում են, որ անձրևներն օգնում են հրդեհները մարել: Նրանք հույս ունեն, որ դրանք կտևեն ևս մի քանի օր: Ըստ եղանակային կանխատեսումների՝ հանգստյան օրերին անձրևները կտեղան Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները