Ճապոնիայում դատարանը կարգադրել է կանգնեցնել «Իկատա» ատոմակայանի ռեակտորը

22:12   18 Հունվար 2020    442

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել է կանգնեցնել Էհիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է դատական ատյանի տարածված վճռում:

Այդպիսով դատարանը բավարարել է տեղի մի քանի բնակիչների հայցը, որոնք պնդում էին, որ անվտանգության հաստատված ստանդարտները հաշվի չեն առնում այն ռիսկերը, որոնք առաջանում են երկրաշարժերի եւ հրաբուխների ժայթքումների ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ատոմակայանից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ասո հրաբխի հնարավոր ժայթքմանը:

«Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորն իր աշխատանքը վերսկսել Է 2018 թվականի հոկտեմբերին: Այդ կայանը միակն է Սիկոկուում՝ Ճապոնիայի չորս գլխավոր կղզիներից ամենափոքրում, գտնվողներից:

Մինչեւ 2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարը Ճապոնիայի Էներգահաշվեկշռում ատոմային կայաններին բաժին Էր ընկնում 30 տոկոս: Այժմ Ճապոնիայում աշխատում Է ութ ռեակտոր հինգ կայաններում, իսկ կառավարությունը մտադիր Է մոտ ապագայում շարունակել ատոմակայանների մասնակի վերագործարկման քաղաքականությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները