«Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի գործում անորոշություններ կան». Խամենեի

17:00   17 Հունվար 2020    387

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուրբաթ՝ հունվարի 17-ին, հայտարարել է, որ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի գործում «անորոշություններ կան», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ինքնաթիռի դեպքի հետ կապված անորոշ պահեր կան, որոնք պետք է հետաքննվեն` հետագայում նման դեպքերի կանխարգելման համար»,- ընդգծել է նա:

Խամենեին հավելել է, որ «իրանցիների և այլ երկրների ներկայացուցիչների մահը շատ դառը պատահար է»:

«Ինքնաթիռի աղետը պատահար է, որը բառացիորեն այրել է իմ սիրտը»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խամենեի  


Վերնագիրի այլ պիտակները