Ավստրալիայում երկար սպասված անձրև է տեղացել, սակայն անտառային հրդեհներն ամբողջությամբ չեն մարվել

18:21   17 Հունվար 2020    408

Ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում հայտնված Ավստրալիայի որոշ հատվածներում երկար սպասված անձրև է տեղացել, հայտնում է theguardian.com-ը:

Տեղումները գրանցվել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում, որտեղ մոտ 21 ամիս երաշտ էր և հոկտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նկատում է, որ անձրևն այնքան սպասված էր, որ բնակիչների ուրախությունը շատ մեծ եղել: Վերջին ամիսներին սրանք ամենահորդառատ տեղումներն են եղել: Որոշ հատվածներում անձրևը տեղացել է 24 ժամ:

Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությունը հաստատել է, որ անձրևի շնորհիվ կրակի որոշ օջախներ մարվել են, սակայն հունվարի 17-ի դրությամբ դեռևս 112 օջախ կա: Մինչդեռ Վիկտորիայում կա հրդեհի 17 օջախ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները