Իսպանիայում բանկիրը դատապարտվել է Պիկասոյի կտավը երկրից դուրս բերելու փորձի համար

18:43   17 Հունվար 2020    305

Մադրիդի դատարանը 83-ամյա բանկիր Խայմե Բոտինին դատապարտել է Պիկասոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը երկրի սահմաններից դուրս բերելու փորձի համար, հաղորդում է El Confidencial-ը:

Հստակեցվում է, որ Բոտինին դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման և տուգանվել 52.4 միլիոն եվրոյի չափով: Ընդ որում, նշվում է, որ Իսպանիայում մինչև երկու տարի ժամկետով ազատազրկման դեպքում պատիժը, որպես կանոն, կրում են պայմանականորեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ նկարը պատկանում է բանկիրին, բայց ներառված է Իսպանիայի ազգային պատմական ժառանգության ցանկում: Տղամարդը պատրաստվում էր այն վաճառել աճուրդով՝ հասցնելով ֆրանսիական Կորսիկա, որտեղ այն առգրավել են մաքսավորները:

Պարբերականի տվյալներով, կտավի արժեքը գնահատվում է 26.2 միլիոն եվրո, ներկայումս այն գտնվում է Մադրիդում՝ Սոֆիա թագուհու թանգարանի պահեստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները