Իլոն Մասկը ՆԱՍԱ-ի կողմից մշակվող SLS գերծանր հրթիռը ողբերգություն է անվանել

20:06   17 Հունվար 2020    361

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ողբերգություն է համարել դեպի Լուսին թռիչք կատարելու նպատակով ՆԱՍԱ-ի կողմից մշակվող SLS գերծանր դասի հրթիռակիրը` բազմակի օգտագործման տարրերի բացակայության պատճառով:

«SLS-ի հիմնական խնդիրն այն է, որ այն բազմակի օգտագործման համար չէ նախատեսված: Սա նշանակում է, որ 1 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռը ոչնչացվում է ամեն արձակումից հետո: Հարյուրտոկոսանոց ողբերգություն»,- գրել է գործարարը Twitter սոցիալական կայքի իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ի տարբերություն SLS-ի, SpaceX ընկերության մշակած Falcon Heavy գերծանր հրթիռն ունի բազմակի օգտագործման բլոկեր (երկու կողային և մեկ կենտրոնական), որոնք առաջադրանքի կատարումից հետո վերադառնում են Երկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները